Thursday, March 24, 2011

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական կողմը ստում է

«ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները` ինչպես նախորդ բոլոր շրջաններում, այնպես էլ Սոչիի եռակողմ հանդիպումից հետո շարունակում են հարգել մարտի 5-ի պայմանավորվածությունը: Ինչ վերաբերվում է ադրբեջանական լրատվամիջոցներիև Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ապա դա իրականության չի համապատասխանում»,- մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած այն հայտարարությանը, թե ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հայկական կողմի արձակած գնդակից ադրբեջանցի զինծառայող է սպանվել՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ավելին, միայն երեկվա և այսօրվա ընթացքում, ադրբեջանական կողմը շուրջ 50 անգամ շփման գծի տարբեր հատվածներում` իր սովորության համաձայն, խախտել է հրադադարի ռեժիմը, որի ժամանակ, բացի ինքնաձիգներից, ինտեսնիսվ կերպով օգտագործել են նաև դիպուկահար «СВД» հրացաններ, «ПК», «ДШК» տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ»,- ասաց Ս. Հասրաթյանը:

No comments: