Tert.am. 2-3-2011- ՀՀ Հանրային խորհրդի Ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հարցերով հանձնաժողովը մարտի 4-ին բաց քննարկումներ է նախաձեռնել. թեման՝ «Սփյուռքահայերի մասնակցությամբ կառավարման և կարգավորման կառույց ունենալու նպատակահարմարությունը»:Ինչպես հայտնում են Հանրային խորհրդից, Հայաստանից և Սփյուռքից ստացված բազմաթիվ առաջարկություններից ելնելով՝ թեման ներկայումս քննարկման է դրված «Հանրային կարծիքի շտեմարան» տեղեկատվական բազայի՝ Ինտերնետով սոցիոլոգիական հետազոտությունների http://www.sociology.am/ կայքում: Հանձնաժողովը քննարկումները հրավիրում է՝ հաշվի առնելով սահմանադրության փոփոխություններ պահանջող այս հարցի կարևորությունը, ինչպես նաև, համազգային կառույցների, խորհրդարանական ուժերի դիրքորոշումները պարզելու անհրաժեշտությունը:
Կներկայացվեն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին http://www.sociology.am/ կայքում անցկացված հարցումների ամփոփիչ արդյունքները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment