Saturday, March 19, 2011

Բաքվում Թուրքիայի դեսպանին դուր չեն եկել Ադրբեջանի փոխարտգործնախարարի արտահայտությունները

News.am. 18-3-2011- Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջին դուր չեն եկել այդ երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունները: «Արազ Ազիմովի ասածն իր անձնական կարծիքն է: Թուրքիայի քաղաքականությունը շատ ուժեղ է եւ ցանկացած դեպքում ես կարծում եմ, որ նա սխալվել է»,- ասել է դիվանագետը:
Ըստ Քըլըջի` բոլորին են հայտնի Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ «կարծիք չկա ինչ-որ բան ավելացնել»:
Նշենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը «CNN-Türk» հեռուստաալիքին ասել էր, թե Անկարան, ստորագրելով Ցյուրիխի արձանգրությունները` Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների հաստատման մասին, բարդացրել է ղարաբաղյան կարգավորումը. «Այդ արձանագրությունները մեզ համար փակուղային իրավիճակ ստեղծեցին: Մի կողմից բարդացրին իրավիճակը, մյուս կողմից` կարգավորման գործընթացն էլ կանգնեց, եւ առաջընթաց էլ չեղավ ղարաբաղյան կարգավորման մեջ»:

No comments: