News.am. 2-3-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր Գերմանիա կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել գերմանական Hannoversche Allgemeine պարբերականին, որին անդրադարձել են թուրքական լրատվամիջոցները։ Ներկայացնում ենք հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու Ցեղասպանությանը։Ձեր հարեւանների հետ հարաբերություններում ավելի հաջողակ եք։ Չնայած Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական կոտորածների հետ կապված անհամաձայնությանը, փորձո՞ւմ եք Երեւանի հետ հարաբերությունները կարգավորել։
Թուրքիան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը կարեւորություն է տալիս։ Դրա համար էլ սկսեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները այդ ճանապարհին ամենամեծ հաջողություններն են։ Այնտեղ համաձայնեցված տեսակետներն ամբողջ Հարավային Կովկասի վրա եւս դրական ազդեցություն կունենան։ Դրանով հանդերձ կարգավորման գործընթացը թե հայերի, թե թուրքերի տեսանկյունից դժվար եւ զգայուն գործընթաց է։
1915-ի իրադարձությունները 800 տարի միասին ապրած հայ եւ թուրք հասարակությունների միջեւ հիշողության հակամարտություն է։ Մենք մեր հիշողության մեջ գրանցածներն աշխատում ենք ոչ մեկին չպարտադրել։ Ոչ մեկն էլ իրավունք չունի իր հիշողության մեջ գրանցածները մեզ պարտադրել։ Թուրքիան չի անտեսում հայերի վերապրած դառնությունները։ Մենք դեմ ենք նրան, որ մի կողմը մյուսին ներկայացնում է, որ նա ցեղասպանություն է իրականացրել։ Սա անտեսում է թուրքերի կորուստներն ու առաջ բերում միայն հայերի խոսքերը։ Մենք հավատում ենք, որ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունենրով նախատեսված համատեղ պատմական հանձնաժողովը կարեւոր գործունեություն է իրականացնելու։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment