Friday, March 25, 2011

Էրդողանը Թուրքիայի անվտանգության ծառայությունում «զտումներ» է իրականացնում

HayNews.am.25-3-2011-Լրտեսական նորություններ մատուցող Intelligence Online կայքն անդրադարձել է Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայությունում (MİT) կատարվող փոփոխություններին` դրանք ներկայացնելով որպես փորձեր վարչապետ Թայիփ Էրդողանի իշխանությունը մեծացնելու ճանապարհին: Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը:
Լրտեսական հանդեսն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ MİT-ի նոր ղեկավարը Էրդողանի նախկին խորհրդական Հաքան Ֆիդանն է, ով էլ ստանձնել է փոփոխությունների իրականացման պարտականաությունը:
«Երկար ժամանակ հակաիսլամական դիրքորոշում ունեցող հետախուզական կառույցում այժմ փոփոխություններ են ընթանում և պաշտոններ են ստանում Էրդողանին հարող աշխատակիցները: Նմա «զտումներից» մեկի օրինակը վերջերս «Էրգենեքոնի» գործով MİT-ի Միջին Ասիայի գծով պատասխանատու Քաշիֆ Քոզինօղլուի ձերբակալությունն է: Թուրքական բանակի դեմ անկարող Էրդողանը փորձում է իր հսկողության տակ պահել հետախուզությունը»,-նշված է Intelligence Online-ի հոդվածում:

No comments: