Friday, March 25, 2011

Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Լիբիա զինուժ ուղարկելուն

Tert.am. 25-3-2011- Երեկ Թուքրիայի Ազգային մեծ ժողովը դռնփակ նիստի ժամանակ հավանություն է տվել Լիբիա թուրքական զինուժ ուղարկելու մասին փաստաթղթին։ Այս մասին են տեղեկացնում թուրքական լրատվամիջոցները։
Կառավարության կողմից ներկայացված փաստաթղթին կողմ են քվեարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը, Ժողովրդա–հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորների մի մասը։ Իսկ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավորները դեմ են քվեարկել։
Համաձայն ընդունված փաստաթղթի՝ Թուրքիայի Զինված ուժերին մեկ տարի ժամկետով իրավուքն է վերապահվում ռազմական ուժեր ուղարկել և տեղակայել Լիբիայում։
Նշենք, որ ՆԱՏՕ–ի գլխավորությամբ սկսել է Լիբիայի դեմ ծովային էմբարգոյի կիրառման գործողությունը, որին իր ռազմանավերով մասնակցում է նաև Թուրքիան։

No comments: