Wednesday, March 23, 2011

Հնչակյանների խորհրդաժողովը` Ֆրանսիայի խորհրդարանում

Փետրվարի 25-ին` ուրբաթ օրը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի և Հայ-Եվրոպական խորհրդի կազմակերպությամբ Ֆրանսիայի Սենատում կազմակերպվում է խորհրդաժողով` «Խաղաղությունն ու ապահովությունը Հարավային Կովկասում. ի՞նչ ապագա ունի տարածաշրջանը» թեմայով:
Խորհրդաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին, մասնակցելու են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից:
Հայաստանից խորհրդաժողովին բանախոսելու նպատակով Փարիզ է մեկնել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը:
Հնչակյան կուսակցության մամլո դիվան

No comments: