Tert.am. 22-3-2011- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քրիստոնեաբար է մոտենում իր մասին Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ նրանք, ովքեր ուզում են իր ներկայությունը Ազատության հրապարակում վերափոխել կրոնական արարքի, չեն ծանոթացել մարտի 15-ի իր ելույթին:
Տարբեր խոսակցությունների ու շահարկումների առարկա դարձած այն հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, Ազատության հրապարակում մարտի 17–ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին, Լևոն Տեր–Պետրոսյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին պատասխանել է. «Որովհետև դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին։ Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է։ Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների՝ բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև՝ ծոմապահության ցուցադրականությունը։ Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել։ Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր Հայրերից մեկը՝ Հովհան Մանդակունին, դեռևս 5–րդ դարում ասել է հետևյալը. «Սատանան կործանում է թե ծոմապահին, թե նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ։ Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում և կործանում» («Մատենագիրք Հայոց» Ա, էջ 1170): Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ և համաշխարհային եկեղեցական մատենագրությունից։ Ինչևէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլև լիակատար զորակցություն կհայտնեի նրան»։
«Ես կարող եմ ասել, որ ես բոլորին և առաջին նախագահին, մաղթում եմ, անկեղծաբար և սիրով, Աստծո օրհնություն, երկարատև կյանք։ Եթե որևէ մարդ կա, որ ինձ ցանկանում է սատանայի կործանում, դա նաև յուրաքանչյուր մարդու իրավունքն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ առաջարկելով ընթերցել և հղում կատարել նույն սուրբ Հովհաննես Մանդակունու այն բաժնին, որը խոսում է ոխ պահելու և վրեժ լուծելու մասին:
Հովհաննիսյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ դեռևս տեսնում է Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության եզրեր:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ներկայացրեց մեկ տասնյակից ավելի պահանջներ. «Իշխանությունը ժողովրդին, Ո՛չ կուսակցականությանը, Ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր, Ժողովրդին` աշխատանք, SOS` Հայաստանը հայաթափվում է, Ո՛չ անարդարությանը, աղքատությանը և արտագաղթին»:

No comments:
Post a Comment