Diplomat.am- 26-3-2011- ԱՄՆ-ի սենատոր Քենտ Քոնրադը նամակ է հղել ադրբեջանական սփյուռքի անդամներին: Իր նամակում սենատոր Քենտ Քոնրադը շոշափել է` 2011 ֆինանսական տարում ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնությունը. «2011 թ. փետրվարի 19-ին Ներկայացուցիչների պալատը հաստատել էր 2011 թ. միջոցների հատկացման մասին արձանագրությունը: Այդ փաստաթուղթը կարգավորում է` մինչև 2011 թ. վերջ կառավարության կողմից հատկացվող ֆինանսավորումը»:
Քոնրադը հավաստիացրել է ադրբեջանական սփյուռքին, որ ուշադրություն կդարձնի` Լեռնային Ղարաբաղին օգնություն ցուցաբերելու հետ կապված նրա անհանգստությանը: Նա հիշեցրել է, որ 1988 թ.-ից սկսած` ԱՄՆ-ն այդ տարածաշրջանին տարբեր հումանիտար նախագծերի շրջանակներում 36 մլն դոլար է հատկացրել: 2010 թ. ծրագրերի ծավալը 8 մլն դոլար է կազմել:
Սենատորը հայտարարել է. «2011 թ. օրենսդիրներն ընդունելի են համարել` Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի երկրներին` այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղին, մոտ 45 մլն դոլարով հատկացվող օգնության նվազումը»:
Սակայն այդ օրենսդրական արձանագրությունը դեռ չի հաստատվել Սենատի կողմից: Այդ իսկ պատճառով սենատորը հավաստիացրել է սփյուռքի անդամներին, որ «միջոցների հատկացման գործընթացում նա հաշվի կառնի` Լեռնային Ղարաբաղին օգնության գումարի նվազման վերաբերյալ սփյուռքի կարծիքը»:

No comments:
Post a Comment