Saturday, March 26, 2011

Իրանի մայրաքաղաք Թեհրանին երկրաշարժ է սպառնում

Panorama.am. 26-3-2011- Իրանցի մասնագետների վերլուծությունների համաձայն` Իրանի մայրաքաղաք Թեհրանին երկրաշարժ է սպառնում, ինչի հետևանքով քաղաքի որոշ հատվածների շուրջ 80 տոկոսը կավերվի և լուրջ վնաս կհասցնի նաև ողջ երկրին:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքը:
Ըստ տեղեկատվության`Թեհրանի մոտ 7 800 000-ոց բնակչությանը սպառնում է երկրաշարժի վտանգը, ինչի հետևանքով կավերվի 480 000 միավոր շենք և շինություն և քաղաքին կպատճառվի մոտ 220 միլիարդ դոլարի վնաս:

No comments: