Friday, March 25, 2011

Միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն որպես հայկական տարածք ճանաչելու միտումը ժամանակի հետ ավելի է խորանում

News.am.25-3-2011- Միջազզգային հանրության կողմից ԼՂՀ-ն որպես հայկական տարածք ճանաչելու միտումը ժամանակի հետ ավելի է խորանում։ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում առկա իրավիճակի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատողական առաքելության զեկույցը։
«Իսկ տարածքները, որոնք գտնվում են ԼՂՀ-ի շուրջ, կազմում եմ նրա անվտանգության գոտին»,- բացատրեց Մարգարյանը։
Պատգամավորը նաեւ ընդգծեց Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների բնակեցման անհրաժեշտության մասին. «Սակայն Ադրբեջանի մշտական ռազմատենչ հայտարարությունները խոչընդոտում են դրան, մարդիկ վախենում են ապրել այդ տարածքներում»,- ամփոփեց պատգամավորը։
Նշենք, ԼՂՀ հարակից տարածքներում առկա իրավիճակի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատողական առաքելության զեկույցը հրապարակվել էր նախօրեին։

No comments: