«ԱԶԳ», 24-03-2011- Երեւի թե կա մի սահման, որտեղ ինչ-որ ժամանակ բանականությունն ու անբանականը պետք է դեմ առ դեմ հանդիպեն: Որպեսզի նրանց տարբերությունը ճանաչվի:
Նման հնարավորություն օրերս տվեց «ԱզերԹաջ» պետական գործակալության գլխավոր տնօրենը: Առիթն այն էր, որ «ՌԻԱ-նովոստի»-ն մի լուսանկար էր տպագրել եւ ուղեկցել հակիրճ մեկնաբանությամբ. «1990 թ. հունվար. Բաքվում հուղարկավորում են բռնությունների զոհ դարձած հայերին»:
Սույն տեղեկատվությունն արդյոք շարժե՞լ էր ադրբեջանցի լրագրող-պաշտոնյայի խիղճը: Ամենեւին: Նա զայրալի նամակ է գրել ռուսաստանյան գործակալության ղեկավարությանը, որով «պարզաբանել է», որ «1990թ. հունվարի 20-ի իրադարձությունների ժամանակ, երբ Բաքու էին մտցվել ԽՍՀՄ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներ, զոհվածների թվում հայեր չեն եղել»: Եվ պահանջել է, որ «ՌԻԱ-նովոստի»-ն իր կայքէջից «հեռացնի ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը խոցող ստահոդ տեղեկատվությունը»:
Պատկերացնո՞ւմ եք, մարդը պաշտոնապես «ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը խոցող» է որակում այն տեղեկատվությունը, որն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում, բայց որը փաստորեն հերյուրվել է, որպեսզի փրկված համարվի նույն ադրբեջանական ժողովրդի խիղճը:
Այսինքն, ռուսաստանյան լրատվական գործակալությունը, գիտենալով հանդերձ, որ 1990 թ. Բաքվի ջարդերի հայ զոհերը գերեզման չեն ունեցել եւ չունեն, փորձել է ինչ-որ կերպ «սվաղել» իրողությունը եւ աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանի այն ժամանակվա իշխանություններն այնքան գթասիրտ եւ մարդկային էին, որ պաշտոնապես հողին էին հանձնում բռնությունների զոհ հայերին:
Իսկ Ադրբեջանի պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենը, փոխանակ երախտագիտություն հայտնելու իր ռուսաստանցի գործընկերներին, նրանց լրագրողական «ինտրիգը» համարում է «ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը խոցող»:
Ուրեմն, իրադարձություններից երկու տասնամյակ անց էլ ադրբեջանական հանրությունը պատրաստ չէ ընկալելու, որ զոհվածները, անկախ ազգությունից եւ դավանանքից, պետք է մարդկայնորեն հողին հանձնվեն: Եվ եթե որեւէ մեկը նրան դա հուշում -ակնարկում- հասկացնում է, ապա այդ «արժանապատիվ» հանրությունը վրդովվում է. «Ինչպե՞ս կարելի է հողին հանձնել ազգությամբ հայ զոհվածներին»:
Ցավալիորեն սա է «ԱզերԹաջ»-ի գլխավոր տնօրենի ասածը:
Մինչդեռ նա «մոռանում է», որ զոհվածներն ադրբեջանական հանրության մի մասն էին, Ադրբեջանի քաղաքացիներ էին, որոնց անձնական եւ գույքային ապահովությունը պետք է երաշխավորեր ոչ այլ ոք, քան Ադրբեջանի կառավարությունը:
Դժբախտաբար, խոսելով Բաքվի կամ Ադրբեջանի որեւէ այլ քաղաքի նախկին հայության մասին, հարեւան երկրի պետական քարոզչությունը գերադասում է օգտագործել «Ադրբեջանի հացով մեծացածներ» որակումը: Բայց չէ՞ որ այդ «հացն ուտելուց» առաջ այդ մարդիկ նույն Ադրբեջանի համար հաց են վաստակել, կառուցել են, տքնել: Եվ, ցավոք, դարձել ազգայնականության զոհ:
Իհարկե, 1990թ. հունվարի 20-ի դեպքերի զոհերի թվում հայեր չկային: Չէին էլ կարող լինել: Քանի որ նրանք զոհվել էին մինչ այդ` շուրջ մեկ շաբաթ տեւած վայրագությունների ժամանակ:
Իսկ որտե՞ղ են նրանց գերեզմանները: Կա՞ հնարավորություն, որպեսզի զոհերի հետնորդներն այցելեն իրենց հարազատների շիրիմներին: Թե՞ ամեն ինչ հողին է հավասարեցվել: Որպեսզի սեփական նստավայրից օդանավակայան մեկնելու ճանապարհին Իլհամ Ալիեւի «բարձր» նախագահական հայացքը հանկարծ չհանդիպի մի այնպիսի «ավելորդության», որ կվկայի Բաքու քաղաքում ոչ ադրբեջանական, բայց հատկապես` հայազգի բնակչության երբեմնի գոյությունն ու վաստակը:
Այդ դեպքում թող բարի լինեն եւ քանդեն Բաքվի ողջ դասական կենտրոնը, որ կառուցվել է հիմնականում հայ մեծահարուստների ջանքերով:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments:
Post a Comment