Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն փոխվարչապետ Էլչին Էֆենդիևը կմասնակցի մարտի 27-ին Թեհրանում կազմակերպվելիք Նովրուզի տոնակատարություններին:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
«Վերջերս Իրանի տրասպորտի և կապի նախարար Ռեզա Թաղիփուրը, երբ մեկնել էր Բաքու, Իլհամ Ալիևին էր փոխանցել Նոուռուզի տոնակատարությանը մասնակցելու Մահմուդ Ահմադինեժադի հրավերը, սակայն Ադրբեջանի նախագահը չի մասնակցի այդ միջոցառմանը, նրա փոխարեն կմասնակցի փոխվարչապետը»,-տեղեկացնում է իրանական կայքը:
Նշենք, որ Նովրուզի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Իրանը հրավերք է ուղարկել Ադրբեջանի, Իրաքի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքիայի, Իրաքի և Պակիստանի նախագահներին:
Նշենք, որ Նովրուզի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Իրանը հրավերք է ուղարկել Ադրբեջանի, Իրաքի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքիայի, Իրաքի և Պակիստանի նախագահներին:
No comments:
Post a Comment