Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մարտի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ընթերցել է Կոնգրեսի հայտարարությունը կապված մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի եւ ապրիլի 8-ին սպասվելիք հանրահավաքի հետ: Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ժողովուրդը մարտի 17-ին ցույց տվեց, որ կրկին իր ձեռքն է վերցրել սեփական ճակատագիրը: “Երբ փողոց են դուրս գալիս 100 հազար մարդ, իշխանությունները հասկանում են, որ ուժի կիրառումը հավասարազոր է ինքնասպանության: Մեր նպատակն է հիմա հզորացնել ժողովրդի ճնշումն այն աստիճանի, որ կարողանանք պարտադրել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը”, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը, շեշտելով, որ Կոնգրեսը լեգիտիմ եւ ժողովրդավար իշխանության հաստատման սահուն ճանապարհի կողմնակից է:
“Բայց ժողովրդի համբերությունը սպառվում է: Օրեցօր վատացող սոցիալական վիճակը մեծացնում է արմատական գործողությունների պատրաստ մարդկանց թիվը: Ամեն օր տեղի է ունենում հասարակական տրամադրությունների արմատականացում: Իշխանությունները, համարելով Ազատության հրապարակի բացումը մարտավարական զիջում, կարծես հույս ունեն, որ ձգձգելով ժողովրդի պահանջների կատարումը, կկարողանան աստիճանաբար հաղթահարել համաժողովրդական ընդվզման ալիքը: Դրա մասին է վկայում այն լայնածավալ քարոզչական արշավը, որ նրանք սկսել են անցկացնել պետական եւ իշխանության ազդեցության տակ գտնվող երեւութաբար անկախ լրատվամիջոցներով, ըստ որի, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ իբր սկսել է երկխոսություն, եւ առճակատման վտանգը այլեւս հաղթահարված է”, ասում է Լեւոն Զուրաբյանը:
Նա նշում է, որ եթե նման կեցվածքը շարունակվի, ապա կվկայի իշխանության անհեռատեսության մասին: “Իշխանության հապաղումը այս հարցում միայն մոտեցնելու է ժողովրդի ցասման օրը: Մենք գնալու ենք այնպիսի երկխոսության, որը ժողովրդի համար է հարցեր լուծում, այլ ոչ թե իշխանությունների: Ուստի, բոլորին կոչ ենք անում սկսել համազգային նախապատրաստություն ապրիլի 8-ի հանրահավաքին, եւ հանդես գալ այդ օրվա հանրահավաքի անելիքների վերաբերյալ առաջարկներով”, ասված է Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության մեջ, որ ընթերցել է Լեւոն Զուրաբյանը:

No comments:
Post a Comment