Համանախագահների հետ հերթական հանդիպման ժամանակ հերթական անգամ կրկնվեց զավեշտը` ղարաբաղյան կողմն ընդգծեց, որ առանց ԼՂՀ մասնակցության բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լինել, համանախագահներն էլ հերթական անգամ ըմբռնումով մոտեցան: Այստեղ իմաստ չունի ճշտելու կոնկրետ ժամանակը, քանի որ սա մի 50 անգամ արդեն կրկնվել է և երևի մի այդքան էլ կրկնվի` եթե Աստված կամենա: Եւ գործող անձինք են նույնը, և ասված խոսքերը, և դեպքի վայրը: Ու հետաքրքիր է, որ ոչ ոք չի հոգնում: Իսկ չի հոգնում, որովհետև բոլորին ձեռք է տալիս այս զավեշտը:
Մինչդեռ գոնե ղարաբաղյան կողմին դա ձեռք չպիտի տար, քանի որ ծիծաղելի վիճակում հենց ինքն է, այլ ոչ ուրիշ ոք: Եւ եթե համանախագահները հրապարակավ չեն ծիծաղում, ապա դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն ծիծաղում հանդիպումից անմիջապես հետո` իրենց կեցավայրերը նույնիսկ չհասած` կեսճանապարհին: Կարելի է նաև ենթադրել, որ համանախագահների համար Ստեփանակերտ ժամանելու հիմնական դրդապատճառը բանակցային գործընթացը տեղից շարժելը չէ, ոչ էլ նույնիսկ թթի օղին, այլ այս զավեշտին մեկ անգամ ևս ականատես լինելը և հետո կուշտ ծիծաղելն ու ամբողջ ճանապարհին վերապատմելը` նոր նրբերանգներով:
Եւ այսպես 50 անգամ, և երևի` նորից 50 անգամ, եթե, իհարկե, Աստված համանախագահներին արժանի համարի այդքան երջանկությունը: Իսկ համանախագահներին երևի ամենաշատը ծիծաղեցնում է այն, թե այսքանից հետո ոնց է ղարաբաղյան կողմը կարողանում այդքան լուրջ տեսքով և ամեն անգամ մտածելու-կշռադատելու համար տևական պաուզա թողնելով 50-րդ անգամ արտասանում, որ առանց ԼՂՀ մասնակցության…
Ծիծաղելու հիմք լիուլի կա: Համանախագահները սկզբում աչքունքով, միմիկայով ու ժեստերով էին հասկացնում, որ պահանջեք ձեր մասնակցությունը ոչ թե մեզնից, այլ Երևանից, հետո սկսեցին ակնարկել դրա մասին և մի քանի տարի անց, համբերությունը հատելուց հետո, պարզ ու միանշանակ ասացին, որ ղարաբաղյան կողմի մասնակցությանը կողմ են միայն իրենք, իսկ դեմ են Ադրբեջանը, Հայաստանը և… “ղարաբաղյան կողմը”: Եւ սա ասացին ԼՂՀ Ազգային ժողովում` ժողովրդի ընտրյալներին, որպեսզի վերջիններս նախ իրենք հասկանային և ապա հասկացնեին դա իրենց ժողովրդին, որն էլ, ՙվ պրինցիպե՚, պիտի պահանջի իր ղեկավարությունից:
Սա` մեկ: Ծիծաղելի է նաև այն, որ համանախագահները դիտմամբ չեն հարցնում ԼՂՀ ղեկավարությանը (որպեսզի շոուն չավարտվի, ու իրենք չզրկվեն ծիծաղելու անսպառ պաշարից), թե ո՞րն է ձեր մասնակցության իմաստը, եթե դուք անընդհատ ասում եք, որ համաձայն եք ՀՀ ղեկավարության դիրքորոշման հետ, վստահում եք նրան, ավելին` որ դուք եք նրան լիազորել հանդես գալու ձեր անունից (այսինքն` դուք եք խնդրել, որ ձեզ քերեն-ջնջեն բանակցային սեղանից), և որ ամեն ինչ ՙօ քեյ՚ է: Էլ մասնակցում եք ի՞նչ անեք:
Զավեշտն ավելիլ լավ պատկերացնելու համար պիտի հասկանալ, թե որքան մարդասեր ու մեծահոգի են համանախագահները: Նրանք կարող էին ընդհանրապես չգալ Ստեփանակետ` ավելորդ անգամ չնյարդայնացնելով Բաքվին: Բայց նրանք գալիս են, և գալիս են ոչ միայն ծիծաղելու, այլև խնայելու իրենց ծիծաղի օբյեկտը: Գալիս են ու կարգավորման փաթեթը (մադրիդյան սկզբունքները) դիտմամբ չեն տալիս ԼՂՀ ղեկավարությանը: Ճիշտ է` ԼՂՀ ղեկավարությունը չի էլ ուզում (ինչի՞ն է պետք), բայց դե սրանք չեն էլ տալիս` եթե անգամ ուզեն: Իսկ չեն տալիս, որպեսզի հարվածի տակ չդնեն ղարաբաղյան կողմին, այսինքն` որպեսզի այս անմեղ շոուն հնարավորինս շարունակվի: Որպեսզի ղարաբաղյան կողմը ասի` մենք չենք տեսել մադրիդյան փաստաթուղթը, մենք խաբար չենք, մենք չեն մասնակցում, հանգիստ թողեք մեզ: Որպեսզի բոլոր իրավունքներն ունենա 51-րդ անգամ ասելու, որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լնել: Այսինքն` որպեսզի շոուն շարունակվի, և համանախագահները զվարճանան:
Համանախագահները դիտմամբ չեն հարցնում ղարաբաղյան կողմին, թե` իսկ ի՞նչ է փոխվելու ձեր մասնակցությունից հետո, կամ` ի՞նչ նպատակով եք ուզում մասնակցել: Ի վերջո, մասնակցությունն ինքնանպատակ չէ, հանդիպելն ինքնանպատակ լինել չի կարող: Բանակցային գործընթացում առաջընթաց կարող է լինել միայն այն դեպքում, եթե հանդիպեն ոչ միայն կամ` նույնիսկ ոչ այնքան մարդիկ, որքան նոր գաղափարներ ու առաջարկներ: Համանախագահները չեն հարցնում, թե ի՞նչ նոր գաղափարներով ու առաջարկներով եք ուզում մասնակցել: Եթե ունեք նման բաներ, ապա այսօր էլ կարող եք դա անել` մեզնից լավ ու բարձրամակարդակ փոստատար որտեղի՞ց եք գտնելու: Այսօր էլ կարող եք նոր գաղափարներով այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ ոչ թե դուք խնդրեք, այլ ձեզ խնդրեն մասնակելու: Համանախագահները դիտմամբ բարձրաձայն չեն եզրակացնում, որ եթե չունեք ասելու նոր բան, ապա կստացվի, որ ձեր գերագույն նպատակը Ալիևի հետ նույն սեղանի շուրջ նստելն է, ու վերջ: Համանախագահները չեն ասում դա ու թույլ չեն տալիս մեզ մոտենալ սեղանին, քանի որ կարող է մեծ զավեշտ լինել, որից կարող են օգտվել ուրիշները: Համանախագահները հենց այդ էգոիստական մղումներից ելնելով են դա անում, այլ ոչ թե մեզ խղճալով: Բայց իրենք, միևնույն է, մտովի վայելում են այն հրճվանքը, երբ ղարաբաղյան կողմը վերջապես մասնակցում է բանակցություններին և ելույթի առաջին իսկ հնարավորությունն օգտագործելով ասում է, որ …Ի՞նչ եք կարծում` ի՞նչ: Ուրիշ ի՞նչ, եթե ոչ …առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լինել:
Առավել զավեշտալին, սակայն, այն է, որ ղարաբաղյան կողմը նոր մասնակիցներ ու նոր ականջներ է փորձում գտնել ասելու համար, որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լինել: Հանուն դրա գալիս է Երևան հանդիպելու համար նրանց, ովքեր չեն գալիս Ստեփանակերտ: Նորերս էլ եկան ԵԱՀԿ նոր նախագահին ասելու համար, որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լնել: Ու խնդրեցին նրան, որ գա Ստեփանակերտ, անպայման գա, որպեսզի հնարավորություն ունենան Ստեփանակերտում էլ նրան ասելու, որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լնել: Ասելու վայրն է կարևոր, ոչ թե ասելիքը: ԵԱՀԿ նոր նախագահը նոր մարդ է և դեռ նրբություններին ծանոթ չէ և դրա համար էլ լուրջ, իսկապես լուրջ դեմքով է լսել և չի բացառվում, որ նույնիսկ ժամանի Ստեփանակերտ` հենց այստեղ լսելու, որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լինել: Համանախագահներն էլ նրան դիտմամբ չեն լուսավորում, որպեսզի զավեշտն ուժեղանա, և իրենք ծիծաղեն ոչ միայն ղարաբաղյան կողմի, այլև վերջինիս ասածները լուրջ ընդունողների, կամ` առայժմ լուրջ ընդունողների վրա: Հետո մինչև նոր նախագահը հասկանա դրության զավեշտը` նրան կփոխարինեն, և շոուն նույնկերպ կշարունակվի:
Միակ հույսն այն է, որ Աստված բարկանա համանախագահների վրա, կամ բավարար համարի նրանց երջանկությունը: Դեպքերի այլ զարգացման այլ ռեսուրս չկա: Չկա, քանի որ նույնիսկ Աստծուն հայտնի չէ, թե ինչ է ուզում Ղարաբաղը, և ուզու՞մ է արդյոք:
Այս ամենն իրոք ծիծաղելի կլիներ, եթե մեր հայրենիքը չլիներ ծիծաղի առարկան, եթե մենք լինեինք համանախագահները, իսկ առանց իրենց մասնակցության “բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լինելու” մասին խոսեին ռուսական, ֆրանսիական կամ ամերիկյան կողմերը:
Բայց քանի որ այդպես չէ` տխուր է, ցավագնորեն տխուր:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

No comments:
Post a Comment