Tert.am. 22-3-2011- «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հրաժարվել է հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դավութօղլուն Լիբիայում առկա իրավիճակի առնչությամբ իշխանության որոշման մասին ընդդիմությանն իրազեկելու նպատակով հանդիպում է պահանջել Բահչելիից։ Սակայն թուրք ազգայնականների առաջնորդը մերժել է նրան՝ ասելով. «Դուք հանրությանն իրազեկեք այդ մասին»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Անկարան Լիբիայի խնդրի առնչությամբ իր վերջնական որոշման մասին հայտարարելու է ՆԱՏՕ–ի նիստի ժամանակ, որից հետո այդ մասին իրազեկելու են հանրությանը։
«Արտգործնախարար Դավութօղլուն թեմայի առնչությամբ հանդիպումներ է ունենալու ընդդիմության ներկայացուցիչների հետ»,– ասել էր Էրդողանը:

No comments:
Post a Comment