Panorama.am.23-3-2011- Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը Իլհամ Ալիևին ուղարկված նամակում իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության ու քաղաքական բանավեճերի միջազգային չափանիշներին համապատասխանության մակարդակի կապակցությամբ:
Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Ալիևին ուղղված նամակում ԵԽ գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնել Բաքվում մարտի 11-ին և 12-ին կայացած բաղոքի ակցիաների ընթացքում ցուցարարներին ձերբակալելու կապակցությամբ և կոչ է արել փոխել հավաքները սահմանափակող մոտեցումները:
Աղբյուրի փոխանցմամբ, ԵԽ գլխավոր քարտուղարը նաև հիասթափություն է հայտնել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի անհապաղ ազատ արձակման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Ադրբեջանի իշխանությունների կողմից չկատարելու կապակցությամբ և կոչ է արել վերանայել Ֆաթուլաևի ազատ արձակման բոլոր հնարավորությունները:

No comments:
Post a Comment