Friday, March 25, 2011

ԱԺ նախագահը նախատեսում է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին

News.am.25-3-2011- Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր` մարտի 25-ին, օրվա երկրորդ կեսին պետք է այցելի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 11-րդ օրն է` հացադուլի մեջ է, անդրադառնալով ԱԺ նախագահի հնարավոր այցելությանը` նշեց «Հուսով եմ, որ պարոն Աբրահամյանը վեր կկանգնի իշխող կուսակցության կամ միջկուսակցական բարդույթներից, կգա եւ իր ասելիքը ինձ կասի»: Այցելելու մտադրություն ունեին նաեւ կոալիցիայի անդամ խմբակցությունները, սակայն այցը ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց:
Նշենք, որ այսօր Հովհաննիսյանին է այցելել նաեւ ԱԺ ախատակազմի ղեկավար Գեղամ Ղարիջանյանը, իսկ երեկ երեկոյան` նախագահական նստավայրի աշխատակիցը:

No comments: