Friday, March 25, 2011

Թուրքիայում գանձ որոնողները ավերում են համշենահայերի գերեզմանները

Diplomat.am.25-3-2011-Թուրքիայում գանձ որոնողները հերթական անգամ պղծել են համշենահայերի գերեզմանները: Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Չամլիհեմշին շրջանի Մուրադ գյուղը, որտեղ 80 տուն կա, դարձել էր գանձ որոնողների հերթական արկածների վայրը: Անցյալ տարի գյուղում ճանապարհների կառուցման ժամանակ նկատելի էին դարձել փոքր թմբիկներ:
Անմիջապես խոսակցություններ էին տարածվել առ այն, որ դրանք հայերի գերեզմաններն են, որոնք ավելի վաղ այստեղ էին ապրում և որտեղ հայերը գնալուց առաջ թաքցրել էին իրենց ոսկին:
Այդ խոսակցությունները արագ տարածվել են նաև այդ շրջանի սահմաններից դուրս, որից հետո գյուղը դարձել է գանձ որոնողների թիրախը:

No comments: