News.am. 23-3-2011-Գլենդելում տեղակայված Հայոց հիշողության կենտրոն-ասոցիացիան մարտի 4-ին դատական գործընթաց է սկսել ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նկատմամբ՝ պահանջելով 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրության հայերից կողոպտած ոսկու ձեռքբերման մասին տեղեկություն տրամադրել։ Ինչպես «The California Courier»-ին հղումով նշում է «Nouvelles d`Arménie»-ին, հայերից կողոպտված ոսկու սկզբնական արժեքը գնահատվել է մոտ 5 մլն թուրքական ֆունտ ($22 մլն)։
Վերջերս Դաշնային պահուստային համակարգի ղեկավարների խորհուրդը եւ Նյու-Յորքի ֆեդերալ պահուստային բանկը հայտնել են, որ իրենք հայկական ոսկու մասին փաստաթղթեր չունեն, սակայն «The California Courier»-ը սեփական հետաքննության է կատարել, եւ պարզել, որ 1915թ. Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության ենթարկված հայերի ունեցվածքը, այդ թվում բանկերին ի պահ տրված հարստությունները սեփականացրել է, ապա օգտագործելով բարդ փոխանցումային մեթոդներ տեղափոխել հայերի հարստությունները Ստամբուլում գործող գերմանական «Դոյչեբանկ»-ի մասնաճյուղ։ 1916թ. ոսկին մասնաճյուղից տեղափոխվել է Վիեննայի «Bleichroeder Bank», որտեղից այն փոխանցել են Գերմանիայի կենտրոնական բանկ՝ «Ռեյխսբանկ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ դաշնակից պետությունները Եռյակից, որպես պարտության մատնված երկրներ փոխհատուցում են պահանջում, գերմանացիները եւ թուրքերը հաղթող կողմին են տալիս հայկական ոսկին։ Ցեղասպանության ենթարկված հայերի ոսկին տեղափոխվում է Ֆրանսիա եւ Բրիտանիա 1921թ.։
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ԱՄՆ պետական պարտատոմսերի դիմաց Միացյալ Նահանգներին են հանձնում հայկական ոսկին «J.P. Morgan Bank»-ի միջոցով։ 1925թ. հունվարի 25-ին սենատոր Ուիլիամ Քինգը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 319-ը բանաձեւով պահանջում է, որպեսզի կողոպտված ոսկին պահպանության տրվի Ցեղասպանթյունից փրկված հայերի համար։ Բանաձեւում նշված է. «Վերոնշյալ միջոցների տնօրինումը արդարացիորեն պատկանում է հայերին, որոնք զրկվել են այն տնօրինելու իրավունքից կամ նրանց իրավահաջորդներին։ Այս միջոցները պետք է պահպանվեն, ապա վճարվեն այն մարդկանց կամ նրանց իրավահաջորդներին, որոնցից այս ոսկին կողոպտվել է»։

No comments:
Post a Comment