Friday, March 18, 2011

«Իրատես de facto». Վարդան Օսկանյանը` վարչապե՞տ

News.am. 18-3-2011- Թերթը գրում է. «Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի վերջին ակտիվությունը տնտեսական «վերլուծություններն» ու «առաջարկները» պայմանավորված են այն հանգամանքով, որ Ռոբերտ Քոչարյանն ու արտաքաղաքական որոշ շրջանակներ ցանկանում են նրան վարչապետ դարձնել, ինչն էլ հնարավորություն կտա նույն թիմին այդ ընթացքում արագ վերադասավորվել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, մասնակցել եւ մեծ «դիվիդենտներ» շահել` առավել հեռահար նպատակների համար: Իսկ թե որքան է Վարդան Օսկանյանի վարչապետ դառնալու «ծրագիրը» իրատեսական, «ոեւէ» մեկը չի ասում, որովհետեւ բոլորն էլ անլուրջ են համարում երրորդ ուժ ձեւավորելու իդեա-ֆիքսով ապրող թիմի այդ «նոու-հաուն»:

No comments: