Tuesday, March 1, 2011

«Բաքվի համար Անկարան դավաճան է». WikiLeaks

Haynews.am-2011-3-1- WikiLeaks-ի բացահայտումներից մեկը լույս է սփռում Բաքվում ԱՄՆ դեսպանատնից պետքարտուղարություն ուղարկված մի գրության վրա, որում ադրբեջանական կողմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բնութագրում է որպես Թուրքիայի կողմից «ուղղակի դավաճանություն»:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկացել է, որպեսզի Միացյալ Նահանգները ճնշում գործադրի Հայաստանի վրա, սակայն ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը կարող է տալ ցանկալի արդյունք, քանի որ դա կուժեղացնի ՀՀ նախագահի դիրքերը»,-նշված է եղել փաստաթղթում:
Նույն փաստաթղթում նաև նշված է, որ Ալիևն առավելապես անհանգստացած է այն փաստով, որ Արցախի հիմնախնդիրը ներառված չէ հարաբերությունների կարգավորման գործընթացում:

No comments: