Diplomat.am .am. 20-4-2011- Ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանի զինուժը նախատեսում է հերթական լայնածավալ զորավարժություններ անցկացնել: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, զորավարժությունների ընթացքում առաջին անգամ գործնական պայմաններում կցուցադրվեն Ադրբեջանի արտադրության զենքը և ռազմական տեխնիկան: Վարժանքներում իրական կրակ կբացվի տեղի ձեռնարկություններում արտադրված հրաձգային զենքից, կրակի ռեակտիվ համակարգերից և հրետանային այլ զենքերից:
Բացի այդ, վարժանքների ընթացքում կօգտագործվեն «Matador» և «Marauder» տիպի տրանսպորտային միջոցներ, որոնք համատեղ արտադրում են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը և «Paramount Group» (Հարավաֆրիկյան Հանրապետություն) ընկերությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment