Wednesday, April 6, 2011

Բացահայտում. Թուրք հայտնի լրագրողը բարդույթավորվել էր իր հայկական արմատներից եւ անցել ազգայնականների կողմը

News.am. 6-4-2011- Թուրքական Milliyet-ի թղթակից, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է նախորդ տարի մահացած Cumhuriyet թերթի առանցքային լրագրողներից մեկի՝ Իլհան Սելչուքի մոր հայ լինելու թեմային, ինչը մեծ արագությամբ տարածվեց թուրքական մամուլում։
Հասան Ջեմալը շեշտելով Իլհան Սելչուքի մոր հայ լինելը՝ հիշեցրել է, թե նա ոչ ոքի չէր հայտնել, թե երբ էր մահացել նրա մայրը, թե ինչպես է սուգ պահել։
Այս տողերը մեկնաբանող թուրք լրագրող Թունջայ Օփչին գրել է, թե հայ ծանոթներից մեկն ասել է, թե Սելչուքը բարդույթավորվել է այն հանգամանքից, որ իր մայրը հայ է, իսկ մորաքույրը թաղված է Շիշլիի հայկական գերեզմանոցում, որի հետեւանքով Սելչուքն անցել է ազգայնականների կողմը։
Նշենք, որ թուրքական Taraf-ը մոտ 10 օր առաջ գրել էր, թե 2008-ին Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փակման մեղադրականը գրել էր ոչ թե Թուրքիայի գլխավոր դատախազը, այլ՝ եդվյալ հակահայ, արմատներով հայ Դողու Փերինչեքն ու Իլհան Սելչուքը։
Իլհան Սելչուքը «Էրգենեկոն»-ի հետաքննության շրջանակներում ձերբակալվել էր 2008-ին, այնուհետ նա ազատ էր արձակվել, իսկ Դողու Փերինչեքը դեռեւս կալանված է։
Իլհան Սելչուքը մահացել է 2010-ի հունիսի 21-ին։

No comments: