Saturday, April 16, 2011

ՎԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԻ ՏԱՐԻ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

Հունահայ արվեստի գործիչները հույն հասարակությանը ներկայացրեցին միջազգային ճանաչում ունեցող, մեծանուն գրող` Վիլիամ Սարոյանին
“ԻՄ ԱՆՈՒՆՆ Է ՍԱՐՈՅԱՆ”
Հույն-Ամերիկյան միությունն ու Աթենքում ՀՀ դեսպանությունը, Հունա-հայկական ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցությամբ, 2011թ. ընթացքին կազմակերպելու են միջոցառումների շարք` մեծանուն գրող Վիլիամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված:
Միջոցառումների առաջինը կայացավ ապրիլի 13-ի երեկոյան, Հույն-Ամերիկյան միության լեփ լեցուն թատերասրահում:
Հունահայ արվեստի գործիչներ` Նազիկ Այտինյանը, Հայկ Գասարճյանը, Էլենի Քասսեսյանը և Լորանս Մենենտյանը ընթերցեցին և արտասանեցին Սարոյանի աշխատություններից` հայկական հեքիաթները, հույն հասարակությանը ներկայացնելով միջազգային ճանաչում ունեցող գրողին, երաժիշտներ` Մկրտիչ Պողոսյանի (ուդ) և Լեֆտերիս Հավուցասի (կիթառ) ընկերակցությամբ:


No comments: