Saturday, April 16, 2011

Կիպրոսի հայ համայնքը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին

HayNews.am. 15-4-2011- Կիպրոսում մայիսի 22-ին խորհրդարանական ընտրություններ են: Կիպրոսի հայկական համայնքը մեկ տեղ ունի տեղի խորհրդարանում, որի համար էլ այս անգամ առաջադրվել են 2 թեկնածուներ: Ինչպես HayNews.am-ին փոխանցեցին Կիպրոսի շրջանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Վարիչ Մարմնից, ՍԴՀԿ թեկնածուն է անկուսակցական Անդրանիկ Աշճյանը:
«Հուսալով, որ պաշտոնավարման ձգտող թեկնածուն հայ համայնքում կստեղծի համախոհական մթնոլորտ, կպահպանի միասնակություն և գաղութին կծառայի անաչառ ոգիով, ՍԴՀԿ-ն կոչ կուղղի իր շարքայիններին, համակրական և բարեկամական շրջանակին, ինչպես նաև հարակից «Նոր Սերունդ» և ՀՄՄ միություններին, որպեսզի իրենց քվեները տան Անդրանիկ Աշճյանին»,-ասված է հաղորդագրության մեջ:

No comments: