Thursday, April 21, 2011

Հայաստան են գալիս «օրենքով գողերը» Դեդ Հասանի գլխավորությամբ

«Առավոտ»-ի տեղեկություններով` առաջիկա օրերին Հայաստան են գալու հանցաշխարհի վառ հեղինակություններ, ովքեր քննարկելու են Հայաստանում «օրենքով գող» կարգելու հարցը: Ըստ նախնական տեղեկության, առաջադրվելու է նորադուզցի Ալիկ Բանդուրյանի թեկնածությունը, ով հանցաշխարհում ընդունված, վերջերս սպանված Արմեն Կանեւսկու մտերիմներից է:
Ասում են, Հայաստան է գալու անձամբ «Դեդ Հասանը»: Կմասնակցի հավաքին նաեւ «Օրենքով գող» «Զապը»` գյումրեցի Անդրանիկ Սողոյանը, ով Պրահայի իրավապահների կողմից կասկածվում է 2 անձանց սպանությունը պատվիրելու մեջ:

No comments: