Saturday, April 16, 2011

ԵՐԲԵՎԻՑԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Լրագիր» 15-4-2011- Հայաստանում երբեւիցե հնարավոր է ազնիվ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել: Այն, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ, նպատակ ունենալով դրական միտում արձանագրել, գովելի է, միայն թե այն դժվար թե կիրառելի դառնա: Հայաստանում ընտրություններն ընթանում են ընտրակեղծիքներով, այս մասին վերջերս անրձանագրեց նաեւ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը: Ընտրական օրենսդրությունը հասարակության լայն շերտի համար անծանոթ է, եւ ավելի մատչելի պետք է դառնա,- նշում են ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահները:
Ըստ թիվ 33 ԸԸՀ նախագահ Մարզպետունի Մարգարյանի Հայաստանում ժամանակավրեպ է եվրոպական չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնելու մասին խոսելը:
Այդ ինստիտուտը մասամբ կաշխատի, գտնում է թիվ 34 ԸԸՀ Նախագահ Սայաթ Մինասյանը:
Բացի դրանից, մեկ այլ խնդիր եւս առկա է, նույնիսկ զարգացող երկրներում օրենքներն այնքան հաճախակի չեն փոփոխվում, որքան Հայաստանում, նշում է փաստաբան Աննա Դավթյանը:
Քաղաքացիներից շատերն անտեղյակ են իրենց իրավունքներից, իսկ յուրաքանչյուր փոփոխություն պետք է միտված լինի ժողովրդի շահերը պաշտպանելուն: Ըստ փաստաբանի, այսօր մեր երկրում ընդունվում են օրենքներ, որոնք շատ հաճախ նպատակաուղղված են պաշտպանելու կամ ծառայելու այս կամ այն քաղաքական ուժին: Հետեւաբար, խոսել ընտրությունների մասին, որ դրանք հնարավոր է ընթանան առանց ընտրակեղծիքների, մեր երկրում պարզապես սխալ կլինի:

ՓԱՅԼԱԿ ՖԱՀՐԱԴՅԱՆ
Գյումրի

No comments: