Saturday, April 30, 2011

Հայ շախմատիստուհին՝ ԱՄՆ-ի փոխչեմպիոն

«Tert.am» 29/04/2011: Ավարտվել է ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնությունը, որտեղ ելույթ էր ունենում հայ շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը։ Ոսկե մեդալի համար լրացուցիչ մրցամարտում Տաթևը մրցում էր Աննա Զատոնսկիխի հետ: Լրացուցիչ առաջին պարտիայում հաղթեց Զատոնսկիխը, երկրորդում Աբրահամյանը հավասարեցրեց հաշիվը' 2:2: Նշանակվեց եւս մեկ, "մահվան պարտիա", որն ավարտվեց ոչ-ոքի:
Քանի որ սպիտակներով խաղում էր Տաթևը, ԱՄՆ-ի չեմպիոնուհի հռչակվեց նրա մրցակիցը: Աբրահամյանին շնորհվեց արծաթե մեդալ:

No comments: