Saturday, April 30, 2011

ԵՐԵՎԱՆ ԳՆԱԼԸ ԴԱՐՁՅԱԼ ԱՆՀՆԱՐ Է

ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Lragir.am» 28/04/2011: Այսօր` ապրիլի 28-ին Երևան Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի օրը չեն աշխատում Լոռու մարզի քաղաքաներից Երևան ուղևորափոխադրություն իրականացնող միկրոավտոբուսները:
Հերթական անգամ մարզային իշխանությունների, իրավապահ մարմինների, ՀՀ տրանսպորտի նախարարության խուլ անտեղյակության և անգործության պայմաններում խախտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
Չնայած, իշխանության ամենաբարձր մակարդակում ապրիլի 27-ին հնչեցրած հայտարարությանը, թե ճանաչում են քաղաքացիների կարծիքներ արտահայտելու և հավաքների և միավորման ազատության բնականոն իրավունքները իրականում տեղի է ունենում դրանց կոպիտ սահմանափակում:
Ստեղծված իրավիճակը գնահատում ենք որպես փաստ այն մասին, որ որևէ հանձնառություն իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականության հետ կապ չունի, և նրանք որևէ կամք չունեն մարդու իրավունքների անընդհատ խախտումները վերացնելու ուղղությամբ:

Վանաձոր
20 ապրիլի, 2011 թ.

No comments: