Monday, April 11, 2011

Բրիտանական մամուլը Թուրքիան ներկայացրել է որպես Հունաստան

Tert.am. 11-4-2011- Մեծ Բրիտանիայում հրատարակող «Մետրո» թերթը Թուրքիան ներկայացրել է որպես Հունաստան։ Այս մասին գրում է թուրքական «Վաթան» օրաթերթը։
Բրիտանական պարբերականը նախօրեին անդրադարձել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հունաստանի, Իռլանդիայի և Պորտուգալիայի վրա թողած ազդեցությանը։ Հրապարակման մեջ զետեղվել են նաև վերոնշյալ երկրների քարտեզները։ «Մետրոն», սակայն, հրապարակման մեջ որպես Հունաստան է ներկայացրել Թուրքիայի այսօրվա տարածքը։
Թուրքական մամուլը տեղի ունեցածը «սկանդալ է» որակել։

No comments: