Tuesday, April 12, 2011

«Էրգենեկոն»-ի մեղադրյալը հարցաքննվել է հայ համայնքի առաջնորդի դեմ կազմակերպվելիք մահափորձի մասին

News.am. 12-4-2011- Թուրքիայի Սիվասի հայ հայմայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի դեմ իրականացվելքի մահափորձի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարան է բերվել 2-րդ «Էրգենեկոն»-ի գործով անցնող մեղադրյալ Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինը:
Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ` «Էրգենեկոն»-ի գործով անցնող առանցքային դեմքերից Իբրահիմ Շահինին բանտից բերել եմ դատարան, որտեղ նրան մոտ մեկ ժամ հարցաքննել է հատուկ իրավասություններով հանրապետական դատախազ Քասըմ Իլիմօղլուի կողմից:
Հարցաքննությունը կապված է եղել Սիվասի (Սեբաստիա) հայ հայմայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի դեմ իրականացվելքի մահափորձի մանրամասներին: Հարցաքննությունից հետո Իբրահիմ Շահինը կրկին բանտ է տեղափոխվել:
Նշենք, որ Իբրահիմ Շահինը «Էրգենեկոն»-ի գործով մեկ այլ մեղադրյալ Էրսին Գյոնենջիի միջոցով հրահանգել էր Էմրահ Գյոնենջիին՝ իմանալ Սիվասի նահանգի հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի հասցեն՝ նրան սպանելու համար:
Հիշեցնենք, որ «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:

No comments: