Tuesday, April 5, 2011

Իրանի փոխնախագահը կողմ է, որպեսզի ԱՄՆ և Իրանի միջև առկա քաղաքական տարաձայնությունները մի կողմ դրվեն

Որպեսզի ԱՄՆ և Իրանի միջև զարգանա զբոսաշրջային ինդուստրիայի ոլորտը, ապա պետք է երկու երկրների հարաբերություններում առկա քաղաքական տարաձայնությունները մի կողմ դրվեն:
Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ` Իրան-ԱՄՆ զբոսաշրջային ոչ պետական կազմակերպության «իթուրիոնյուզ» կայքին տված հարցազրույցում նշել է Իրանի նախագահի տեղակալ, Զբոսաշրջության և մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Համիդ Ռեզա Բաղային:
Ըստ տեղեկատվության, Իրան-ԱՄՆ զբոսաշրջային կազմակերպությունը գրասենյակներ ունի և ԱՄՆ-ում և Իրանում, որի նպատակն է առիթ ստեղծել երկու երկրների ժողովուրդների միջև շփումներ ապահովելու գործում:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահի տեղակալ Համիդ Ռեզա Բաղային, 2010թ. օգոստոսի 25-ին ելույթ ունենալով «Իրան. Հաղթանակի կամուրջ» համաժողովում, խոսել էր երկրորդ աշխարհամարտի արդյունքում Իրանին պատճառված վնասի հարցը միջազգային հանրության առջև բարձրացնելու անհրաժեշտության մասին և այդ համատեքստում օրինակ էր բերել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի ցուցաբերած հետևողականությունը:

No comments: