Tuesday, April 5, 2011

Բաքվում կայացել է Ադրբեջանի եւ Հունաստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը

News.am. 5-4-2011- Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հունաստանի նախագահ, Կառոլոս Պապուլյասի դեմ առ դեմ հանդիպումը։
Հանդիպման ժամանակ քնարկվել են երկու երկրների միջեւ հաջողությամբ զարգացող հարաբերությունները, քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում։ Նշվել, որ երկու երկրների միջեւ մեծ հնարավորություն կա համագործակցելու տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում, հաղորդում է ադրբեջանական մամուլը` վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ միջազգային խնդիրներ:
Կառոլոս Պապուլյասը Ադրբեջանում է գտնվում պաշտոնական այցով:

No comments: