Wednesday, April 6, 2011

Էրդողանը կրկին լացեցրել է իր կուսակիցներին

News.am. 6-4-2011- Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել կուսակցության խմբակցության համաժողովում, որի ժամանակ հասցրել է լացեցնել իր կուսակիցներին:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետն իր ելույթի մի մեծ մասը օգտագործել է Թուրքիայի մայր ընդդիմության` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը քննադատելու վրա: Էրդողանն իր ելույթում հիշեցրել է, որ 2010-ին տնտեսական աճի ցուցանիշով Թուրքիան առաջատարն է եղել Եվրոպայում` 8.9 տոկոսով:
Թուրքիայի վարչապետը երբ ասել է, որ այս խորհրդարանական խմբակցության կազմով ընտրություններից առաջ տեղի ունեցող վերջին համաժողովն է, մի շարք կուսակցականներ չեն կարողացել զսպել իրենց արցունքները:
Նշենք, որ առաջիկա հունիսի 12-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:

No comments: