Wednesday, April 6, 2011

Ադրբեջանն ուղերձ է հղել Թուրքիային՝ ՀԿԹՀ մի խումբ անձանց կողմից Ստեփանակերտ կատարած այցելության վերաբերյալ

7Or.am. 6-4-2011- Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից մի խումբ մարդկանց Ստեփանակերտ այցելելու հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ–ը թուրքական կողմին ուղերձ է հղել։
Այս մասին «ԱՊԱ»–ին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի բաժնի ղեկավար Էլհան Պոլուխովը։ Նա նշել է, որ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ակնկալում է թուրքական կողմի համապատասխան պատասխանը՝ այդ այցի վերաբերյալ հայկական ԶԼՄ–ներում տարածված տեղեկատվության կապակցությամբ։
Արցախի ազատագրված տարածքներ այցելածների կազմում էին Հյուսիսային Կիպրոսի Հանրապետական կուսակցության ղեկավարը, Հյուսիսային Կիպրոսի Գործարարների ասոցիացիայի նախագահը և այլք։
Հիշեցնենք, որ խումբն Արցախ (Ստեփանակերտ) է այցելել «Եվրոպական գործընկերություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» նախագծի շրջանականերում և ապրիլի 1–3–ը մասնակցել է կլոր–սեղան քննարկմանը։

No comments: