Wednesday, April 6, 2011

Wikileaks-ի պատճառով Էկվադորը վտարում է երկրից ԱՄՆ դեսպանին

Panorama.am. 6-4-2011- Էկվադորը «անցանկալի անձ» է հայտարարել այդ երկրում ԱՄՆ դեսպան Խեզեր Հոջեսին այն բանից հետո, երբ Wikileaks հրապարակումներում բացահայտվել է դեսպանի անբարեհունչ մեկնաբանությունները Էկվադորի բարձրագույն ղեկավարության հասցեին: Այս մասին գրում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:
Խոսքը, մասնավորապես, գնում է Wikileaks-ի գաղտնազերծած մի փաստաթղթի մասին, որտեղ դեսպան Հոջեսը պետքարտուղարություն ուղարկած իր նամակում մեղադրում է Էկվադորի ոստիկանության ղեկավարին կոռուպցիայի մեջ:
Չնայած նամակը թվագրված է եղել 2009 թ-ին, երկրի իշխանությունները այն բավականին լուրջ հիմք են համարել դեսպանի երկրից ուղարկելու համար: Էկվադորի որոշման մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ռիկորդո Պատինոն:

No comments: