Tuesday, April 5, 2011

«Ժամանակ». ԼՂ բանակցություններում Հայաստանը ուժեղ դիրքերում է. Ռիչարդ Կիրակոսյան

Օրաթերթի հետ զրույցում քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ դիքրում է Հայաստանը ԼՂ բանակցային գործընթացում, ասում է.
«Անկեղծ ասած, կարծում եմ՝ շատ ուժեղ դիքրում է, ավելի լավ, քան նախկինում։ Մինսկի խմբի և իմ կարծիքը կարծես իրականանում է, ԼՂ-ն այլևս երբեք չի վերադարձվի Ադրբեջանին։ Միայն փորձում են այս բանակցային գործընթացում այնպես անել, որ Ադրբեջանը մի բան շահելու առիթ գտնի, բայց ԼՂ-ում նպատակներ չունենա։ Ադրբեջանը ռազմավարական այլ կարևորություն ունի Արևմուտքի համար։ Անցյալ տասնամյակում այն միայն գազի ու նավթի աղբյուր էր։ Այժմ ԱՄՆ-ի՝ դեպի Աֆղանստան կատարած ռազմական փոխադրումների 72 տոկոսն անցնում է Ադրբեջանով. սա է նոր ռազմավարական հրամայականը, ինչպես նաև Իրանի հարցը»:

No comments: