Monday, April 11, 2011

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Երևան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) ժամանում են տարածաշրջան։ Միջնորդները Հայաստանում կլինեն 11–12–ը: Սպասվում է, որ նրանք կայցելեն նաև Ստեփանկաերտ, իսկ ապրիլի 13–14–ը կմեկնեն Բաքու։
Ավելի վաղ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները հիմնարար սկզբունքների հիման վրա` հենվելով Սոչիի հանդիպման դրական առաջընթացի վրա:

No comments: