Wednesday, April 6, 2011

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ» ԲԱՆԱԿԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

«ԱԶԳ», 06-04-2011- Հայաստանում այլընտրանքային ծառայության հնարավորություն ունեն միայն «Եհովայի վկաներն» ու մալականները: Էմոներին, այլ աղանդների ներկայացուցիչներին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այլընտրանքային ծառայության հնարավորություն չի տրվել: Սա «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանի կարծիքն է: Նրա գնահատմամբ` «Եհովայի վկաների» համար բանակ գնալը ձեռնտու է:
«Բանակ չգնալու համար դատապարտում են 2 տարի ազատազրկման, սակայն դրա համար ֆինանսական ու նյութական աջակցություն են ստանում հովանավորներից»: Հայաստանում այսօր կա 170 Եհովայի վկա, որոնք խուսափում են ոչ միայն բանակում ծառայելուց, այլեւ այլընտրանքային ծառայությունից: Հայաստանում այլընտրանքային ծառայության մասին ընդունված օրենքը չի գործում: Մեռած է նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների» մասին օրենքը: Ամարյանի մեկնաբանությամբ` օրենքում մի շարք բացեր կան. օրինակ` հստակ սահմանված չէ, թե որն է համարվում հոգեորսություն կամ աղանդ: Մասնագետն առաջարկում է օրենքում կատարել փոփոխություններ, որոշ դրույթներ հստակեցնել: Ամարյանը փաստեց, որ Հայաստանում օրենք չի գործում, ըստ որի, կրոնական կառույցին կարող են պատժել կամ պարտադրել կոմերցիոն գործունեության համար կատարել վճարումներ: Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում արգելված չէ «Եհովայի վկաների» մասին գրականության տարածումը:

No comments: