Saturday, April 30, 2011

Անկարայում «World Children’s Games» փառատոնում Հայաստանը բավարարվել է միայն արծաթե եւ բրոնզե մեդալներով

«NEWS.am» 30/04/2011: Անկարայի «ԱՐԵՆԱ» մարզապալատում ավարտվեց «World Children’s Games» փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցումների երկրորդ օրը:
Հայաստանի դեռահասների հավաքական թիմը բավարարվել է երկուական արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը NEWS.am-ին հայտնեց, որ 50կգ քաշային կարգում հանդես եկող Երեւանցի Կառլեն Ղազարյանը մեկ հաղթանակից եւ մեկ պարտությունից հետո 3-րտ տեղի համար գոտեմարտում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Էմին Դամիրզադեին եւ գրավել է 3-րդ պատվավոր տեղը: 60 եւ +60 կգ քաշային կարգերում հանդես եկող գյումրեցի Գրիգոր Սահակյանն ու չարենցավանցի Շավարշ Սահակյանը մտել են կիսաեզրափակիչ եւ երկուսն էլ պարտվել են Ռուսաստանի ձյուդոիստներին: 55կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Դավթյանը բավարարվել է 5-րդ տեղով:
Այսպիսով 7 քաշային կարգերում Հայաստանը նվաճել է 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ:
Մայիսի 1-ին տեղի կունենա խաղերի հանդիսավոր փակումը: Փառատոնին 13 մարզաձեւերից մասնակցում էին 90 երկրների 3000 մասնակիցներ:
Մայիսի 2-ին մեր պատվիրակությունը հետ կվերադառնա Հայաստան:

No comments: