Tuesday, April 12, 2011

Հայաստանի նախագահը մայիսին հրավիրվել է Թուրքիա. Zaman

News.am. 12-4-2011- Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսին տեղի ունենալիք ՄԱԿ-ի կոնֆերանսին հրավիրվել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Թուրքական Zaman-ը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ մայիսի 9-13-ին Ստամբուլում տեղի ունենալիք ՄԱԿ-ի կոնֆերանսին հրավիրվել են նաեւ Հայաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի նախագահները:
Սպասվում է, որ կոնֆերանսին կմասնակցի 50-60 նախագահ եւ մոտ 100 նախարար:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հաստատել էր միայն Իսրայելի նախագահին հրավիրելու փաստը:

No comments: