Tuesday, May 31, 2011

Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը հետաձգվել էԳլխավոր

HayNews.am. 30-5-2011- Թուրքիայի կողմից Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը դեռ չի մեկնարկել:
Դեռ անցյալ տարվանից էր հայտնի, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 625 հազար դոլար է հատկացրել Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերականգնելու համար: Այս եկեղեցին, որ պարզ երեւում է հայ-թուրքական սահմանից, կիսված է մեջտեղից, մի մասը քանված է, մի մասն էլ կանգուն է` բայց խիստ վտանգված: Այժմ ավելացվել է հատկացվող գումարի չափը` հասցնելով մոտ 1 միլիոն դոլարի, եւ Ամենափրկչից բացի կվերականգվի նաեւ Անիի Մայր տաճարը: Բուն վերականգնումը կսկսվի հաջորդ տարվանից եւ կտեւի 3-4 տարի:
Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուգրուլ Գունայը այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ նախագիծն իրականացվում է` համագործակցելով Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հետ, եւ նպատակ ունի «նոր կյանք» տալ Մայր տաճարին ու Սուրբ Փրկիչ եկեղեցուն:

Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք հայ մասնագետները կընդգրկվեն վերականգնողական աշխատանքներում: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

No comments: