Wednesday, June 22, 2011

«Musavat». Ալլահշուքյուր Փաշազադեի և Իսրայելի համատեղ բիզնեսը

Panorama.am. 22-6-2011- Կովկասի Մուսուլմանների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի անվան շուրջ կրկին մեծ աղմուկ է բարձրացել: Օրերս մի իսրայելցի գործարար պայմանագիր է կնքել Բաքվի երկու տուրիստական կազմակերպությունների հետ:
Ինչպես հաղորդում է «Musavat» թերթը՝ իսրայելական «Elita Vip Turs» տուրիստական կազմակերպության ղեկավար Շմուիլ Ռահմանը Բաքվում պայմանագիր է կնքել երկու տուրիստական կազմակերպությունների հետ, ըստ որի` ադրբեջանցի ուխտագնացները կարող են այցելել Իսրայելի սրբազան վայրերը: Սակայն այդ պայմանագրով նախատեսվում է նաև, որ ադրբեջանցիները Իսրայելի միջոցով կմեկնեն մեծ ուխտագնացության՝ հաջի: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Շեյխը հանդիսանում է Ադրբեջանից հաջը կազմակերպելու մոնոպոլիստը, և ցանկացած պայմանագիր կնքվում է նրա միջոցով:

No comments: