Monday, June 20, 2011

Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում ելույթ կունենա եւ կհանդիպի Եվրադատարանի նախագահի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը լիագումար նիստում ելույթ կունենա: Այցի շրջանակում նախատեսված են նաեւ հանդիպումներ Եվրախորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ:

No comments: