Panorama.am. 1-6-2011- «Իրանը ոչ մի խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ առավելագույնս զարգացնելու իր հարաբերությունները և կառավարությանը կհանձնարարեմ, որպեսզի երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացն արագացնի»:Այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանն ու Իրանը միմյանց հետ կապված են մշակութային և պատմական խորը արմատներով և երկու ժողովուրդների հարաբերություններում որևէ անջրպետ գոյություն չունի: Հուսով եմ, որ Հայաստան կատարելիք իմ այցելության ընթացքում երկու երկրների հարաբերություններն ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ համապատասխան որոշումներ կընդունվեն»:
Արմեն Մովսիսյանն էլ իր հերթին նշել է, որ համատեղ իրականացվելիք ծրագրերը կարևոր և օգտավետ են ոչ միայն երկու երկրների, այլ նաև տարածաշրջանի համար:
Հիշեցնենք, որ Թեհրանում կայացած Իրան-Հայաստան 10-րդ միջկառավարական տնտեսական համաժողովի հերթական նիստի շրջանակներում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել էր նաև Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Մոսլեհիի հետ, որի ընթացքում ՀՀ և ԻԻՀ միջև էներգետիկայի, նավթի, գազի, ջրի, էլկտրոէներգիայի, առևտրի և արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին հուշագիր էր ստորագրվել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment