
Վերջին տասնամյակի ընթացքում ամերիկահայերը հաջողությամբ դաշնային դատարաններ հայցեր են ներկայացրել ապահովագրական «New York Life» եւ ֆրանսիական «AXA» ընկերությունների դեմ:
2010թ. դեկտեմբերի 31-ից հետո հայ համայնքը Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնին խնդրել էր երկարաձգել հայցերի ներկայացման ժամկետը, քանի որ ի հայտ էին եկել եւս մի քանի նոր ապահովագրական ընկերություններ, որոնք փոխհատուցում չէին վճարել իրենց հաճախորդներին:
Օրենքի նոր նախագիծն ընդունվել է 2011թ. ապրիլի 14-ին` հայցադիմումների ներկայացման ժամկետը երկարաձգելով մինչեւ 2016 թ. դեկտեմբերի 31-ը: Կալիֆոռնիայի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի կողմից այն ընդունվել է ձայների 10:0, իսկ խորհրդարանի լիագումար նիստում` 61:0 հարաբերակցությամբ:
Փաստաթուղթը մայիսի 12-ին փոխանցվել է Կալիֆոռնիայի սենատի իրավաբանական հանձնաժողով: Այնուհետեւ այն կուղարկվի Սենատի լիագումար նիստ եւ հետո կներկայացվի նահանգապետին` վավերացնելու համար:
No comments:
Post a Comment