«Եթե հայոց կաթողիկոսն այցելելով այստեղ արտահայտում է իր մտքերն ու կարծիքը մասնավորապես, Ղարաբաղի մասին, ինչու ես չպետք է գնամ այնտեղ եւ իրենց երեսին չասեմ իմ մտքերը: Ես կարծում եմ, որ դա վախկոտություն կլիներ»,- ասել է Փաշազադեն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով, անհրաժեշտ է պահպանել նման կապերը եւ ասել «կարեւոր խոսքերը»:
«Ընթանում են բանակցություններ եւ ես դեռ չեմ տվել իմ համաձայնությունը: Մոտ ժամանակներս ես հանդիպելու եմ Համայն Ռուսիո պատրիարքին, որտեղ լինելու են նաեւ ԱՊՀ մի քանի կրոնական առաջնորդներ: Այդ հանդիպմանը կքննարկվի նաեւ Հայաստանում տեղի ունենալիք միջոցառումը»,- ասել է Փաշազադեն, հիշեցնելով, որ ինքը ԱՊՀ միջկրոնական խորհրդի համանախագահ է:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում այս կամ հաջորդ տարի Ավստրիայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կրոնական առաջնորդների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, որի ժամանակ կքննարկվի ԼՂ խնդիրը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment