«Մաքսակետում մի քանի օր է` 30 տ-ոց վառելիք փոխադրող 150 ավտոմեքենաներ են կանգնեցվել: Մաքսակետի աշխատակիցները հայտնում են, որ «SOCAR»-ից գնված վառելիքը բաց չեն թողնելու Նախիջևան: Ասում են, որ Նախիջևան պետք է գնա միայն Բաքվի նավթաբազայից գնված վառելիքը, որի տնօրենը Քեմալադդին Հեյդարովի մերձավորն է: Սակայն մենք Բաքվի նավթաբազայից դիզելային վառելիք չենք կարող գնել, քանի որ այն վաճառվում է միայն պետական ձեռնարկություններին»,- կայքին հայտնել են վարորդները:
Նրանք ասել են, որ հարցի հետ կապված` եղել են նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, սակայն այնտեղ ոչ միայն իրենց չեն ընդունել, այլ նաև չեն ցանկացել լսել իրենց խնդիրը:
«Քեմալադդին Հեյդարովը իրեն Նախիջևանի «խան» համարող Վասիֆ Թալիբովի կողմից անցանկալի անձ է հայտարարվել: Նա Հեյդարովին արգելել է բիզնես հիմնել հայրենիքում: Ք.Հեյդարովը միաժամանակ պայքար է մղում SOCAR-ի նախագահ Ռ.Աբդուլլաևի դեմ: Նախիջևանյան մեր աղբյուրները հայտնում են, որ Վ.Թալիբովն ու Ռ.Աբդուլլաևը նավթի բիզնեսում գործընկերներ են: Նախիջևան տարվող վառելիքի մեծ բաժինն արտահանվում է Թուրքիա: Ինչպես երևում է` Ք.Հեյդարովը որոշել է մեկ հարվածով վնաս հասցնել իր երկու մրցակցին էլ», -հայտնում է «pia.az»-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment