Wednesday, June 22, 2011

Թուրքական ռազմաարդյունաբերական ընկերությունը գործարան է հիմնելու Ղազախստանում

Panorama.am.22-6-2011- Թուրքական ռազմաարդյունաբերական ընկերությունները մեծացնում են համագործակցության և այլ երկրներում ներդրումների շրջանակները:
Ըստ «Hurriyet Daily News»-ի` թուրքական առաջատար ռազմաարդյունաբերական «Aselsan» ընկերությունը գործարան է հիմնելու Ղազախստանում: 30 մլն դոլար ներդրումներով ստեղծվելիք գործարանում արտադրվելու են գիշերային դիտարկման համակարգեր, էլեկտրա-օպտիկական սարքավորումներ, որոնք կիրառվելու են զրահամեքենաների կողմից:

Թուրքական ընկերությունն արդեն պայմանագիր է ստորագրել ղազախական կողմի հետ` համատեղ ձեռնարկություն հիմնելու վերաբերյալ: Արտադրությունը կբավարարի ոչ միայն Ղազախստանի, այլ նաև տարածաշրջանի երկրների ռազմական կարիքները: «Aselasan» ընկերության գլխավոր տնօրեն Ջենգիզ Էրգենամանը հայտարարել է, որ ընկերությունը կարող է այլ ներդրումներ ևս իրականացնել Ղազախստանում:

No comments: